Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսուհետ երկար դադարից հետո գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին:
Ի դեպ, սպասարկելու են Ford Transit մակնիշի նոր և հարմարավետ մեքենաներով (+անվճար WiFi)
Երթուղին`Այրումից` 7:20, Նոյեմբերյանից` 8:00, Երևանից` 15:00
Դրական արձագանքը բնակիչների կողմից միշտ հաճելի է»: