Գլխավոր Հասարակություն 

Լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ կառավարության շենք. Իրավիճակ է փոխվել

analitik.am

Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ կառավարության շենք, որպեսզի հարցազրույց անեն գործադիրի անդամների հետ, ինչպես դա միշտ եղել է կառավարության նիստերից առաջ:

Լրագրողների հետ զրույցում վարչապետի խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ շենքի անվտանգության ծառայության որոշումն է: Եղոյանը հրաժարվեց հայտնել որոշում կայացնողի անունը՝ միայն նշելով, որ շենքի անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել:

Հարցին, թե ինչպես է եղել, որ մյուս դեպքերում այլ կերպ է եղել, խոսնակն ասաց, որ նախորդ շաբաթներին բարձրացել են վերև շենքի անվտանգության ռեժիմի խախտմամբ:

Եղոյանը հայտարարեց, որ հարցը կքննարկի անվտանգության ծառայության հետ՝ վստահեցնելով, որ ինքը նման հրահանգ չի տվել:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է արդյո՞ք նրանից, թե ինչ է կատարվում հիմա, Եղոյանն անպատասխան թողեց:

Եղոյանը հայտարարեց, որ նիստից հետո գործադիրի անդամներն իջնելու են ներքև և լրագրողները հարցեր տալու հնարավորություն կունենան: Ամեն դեպքում վարչապետի խոսնակը չկարողացավ երաշխավորել, որ լրագրողները կկարողանան հարցեր ուղղել ՀՔԾ պետին և ԱԱԾ տնօրենին, քանի որ նրանք են լինելու որոշողները:

Նույն շարքից