Հասարակություն 

Ford Focus մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 9-ին, ժամը 02:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում՝ ծննդատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել՝ 02:30-ին: Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում այրվել է Ford Focus մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Նույն շարքից