Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի արտաքին քաղաքականությունը դուր է գալիս ավելի ու ավելի քիչ ռուսաստանցիների

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությունը դուր է գալիս ավելի ու ավելի քիչ ռուսաստանցիների: Ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին վկայում են Լևադա կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքները:

Այսպես, եթե 2016 թվականի մարտին Պուտինի արտաքին քաղաքականությունը դուր էր գալիս ռուսաստանցիների 22 տոկոսին, ապա այս տարի հուլիսին այն դուր է գալիս ռուսաստանցիների միայն 16 տոկոսին:

Այս նույն ընթացքում նվազել է նաև այն ռուսաստանցիների թիվը, որոնք վստահ են, որ Պուտինը պաշտպանում է պետական շահերը (25-ից 17 տոկոսի): Նվազել է նաև Պուտինի վարկանիշը՝ որպես լիդերի:

Ամեն դեպքում մեկ ցուցանիշ կա, որն աճ է գրանցել: Խոսքը վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնց կարծիքով Պուտինը փորձառու քաղաքական գործիչ է: Այստեղ ցուցանիշը  33 տոկոսից հասել է 49 տոկոսի:

Նույն շարքից