Սպորտ Հասարակություն 

«Ռեալը» գտել է Մոդրիչին փոխարինողին

Մադրիդի «Ռեալը» մտածում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսոնին ձեռք բերելու մասին: Ինչպես հայտնում է The Mirror-ը, Արքայական ակումբը ցանկանում է ձեռք բերել 26-ամյա դանիացուն այն դեպքում, եթե Լուկա Մոդրիչը որոշի հեռանալ ակումբից:

Սերուցքայինները ցանկանում են ամեն կերպ թիմում պահել խորվաթին, ով վճռական է հեռանալու հարցում և ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայում:

Եթե Արքայական ակումբն ամեն դեպքում որոշի ձեռք բերել Էրիկսոնին, ստիպված կլինի վճարել առնվազն 80 միլիոն եվրո:

Նույն շարքից