Հասարակություն 

Սնկեր՝ Ազգային գրապալատի գրապահոցում

analitik.am

Հայաստանի ազգային գրապալատի գրապահոցում արդեն սնկեր են բազմանում. այս մասին հայտնում է Lragir.am-ը:   «Հիմա նայեք ու պատկերացրեք, թե ինչ վերաբերմունք ունի էս երկրի կառավարությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության հանդեպ ու ինչ վիճակում են պահպանվում, չնայած այս պատկերը տեսնելուց հետո շատ դժվար է «պահպանել» բառն օգտագործել, 1920թ.-ից հետայսու հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութեր /գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական և մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր և այլն/ ավելի քան մեկ միլիոն հաշվվող անձեռնմխելի արխիվային հավաքածու: Ի դեպ գրքեր կան, որ միայն այստեղ կարելի է գտնել, եթե դեռ չեն քայքայվել: 

Նույն շարքից