Արմեն Աշոտյանը հարցաքննության չի հրվավիրվել։ Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ գրել էին, թե Աշոտյանը հարցաքննության է հրավիրվել իր՝ ԿԳ նախարարի եղած տարիներին հայտնաբերված չարաշահումների գործերով։
Ինչ վերաբերում է նոր բացահայտումներին Վանեցյանը նշեց, որ առաջիկայում և մշտապես ԱԱԾ-ի կողմից իրականացվելու են բոլոր միջոցառումները՝ նախատեսված օրենքով, որպեսզի լինեն նոր բացահայտումներ: