Քաղաքական 

Ես նմա՞ն եմ մարդու, ում հետ կարելի է համաձայնության գալ. ՀՔԾ պետ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակկ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով  Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի մասին,  հայտարարեց, թե պնդում է, որ նախաքննության շահերից է բխում վերջինիս կալանքի տակ մնալու հանգամանքը, որովհետև, նա ազատության մեջ մնալով հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարության մասնակիցների վրա, թաքցնել ապացույցներ, խոչընդոտել նախաքննությանը: Իսկ կալանքի մեջ գտնվելու հավանականությունը շատ զգալի չափով փոքրացնում է:

Լրագրողի հարցին, թե ստացել է արդյո՞ք ինքը զանգեր մարդկանցից, ովքեր կփորձեին համաձայնության գալ իր հետ Քոչարյանի հարցում, ՀՔԾ պետը նշեց. «Ես նմա՞ն եմ մարդու, ում հետ կարելի է գալ համաձայնության: Ոչ, փորձեր չեն արվել, կարծում եմ, որ ողջամիտ էլ չի լինի նման փորձեր անել»։

 

 

Նույն շարքից