Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը գտնվում են ճնշված և շփոթված վիճակում: Այս մասին հայտնել է քույրերից մեկի փաստաբանը՝ նշելով, որ վերջիններս բողոքում են մեկուսացված լինելու պատճառով՝ չունեն հեռուստացույց, ռադիո, չեն կարողանում ունենալ որևէ ինֆորմացիա:
Փաստաբանը հայտնել է, որ առաջիկա օրերին քույրերին այցելելու են հոգեբաններ, ովքեր կօգնեն վերջիններիս դուրս գալ ճնշված վիճակից, որպեսզի նրանք կարողանան շարունակել ուսումը, ինչի իրավունքն ունեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ քույրերը հայտարարել էին, որ հորը սպանել են, քանի որ վերջինս անընդհատ տանջել է իրենց: