Սոթքի ոսկու հանքից 2,5 տարի առաջ ազատված Արմեն Երանոսյան անունով մի քաղաքացի այսօր Հանրապետության հրապարակում ոտքերը մեխել էր նստարանին և հանդիպում էր պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Երանոսյանը նշում է, որ իրեն առանց պատճառների են հեռացրել աշխատանքից, հիմա ինքը մեծ պարտքեր ունի և օգնության կարիք:
Ի վերջո դեպքի վայր ժամանեցին ԱԻՆ աշխատակիցներ, ովքեր առաջին օգնություն ցուցաբերեցին քաղաքացուն: Ավելի ուշ Հանրապետության հրապարակ ժամանեցին նաև բժիշկներ և վերոնշյալ քաղաքացին տեղափոխվեց հիվանդանոց: