Քաղաքական 

Մոսկվան ցանկանում է Աբխազիայում ստեղծել իրավիճակը, որը կա Հայաստանում. Սաակաշվիլի

Աբխազիայում և Հարավային Օսիայում քաղաքական կամք չունեն Վրաստանին վերամիավորվելու համար, բայց դրա փոխարեն ունեն այնտեղ տեղակայված ռուսական զորքեր: Այս մասին novayagazeta.ru-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ պատասխանելով հարցին, թե ինչու վերոնշյալ շրջանները չեն ցանկանում վերամիավորվել Վրաստանի հետ, եթե Վրաստանն ավելի արագ է զարգանում:

Սաակաշվիլիի խոսքերով, Մոսկվան ցանկանում է մի իրավիճակ ստեղծել, որը կա Հայաստանում՝ իբր թուրքերը կգան ու կկոտորեն:

«Եթե Հայաստանում այն ունի պատմական հիմք, և հայերն ունեն որոշակի հիմքեր, Աբխազիայում նման բան չկա, այնտեղ 90-ականների պատերազմը եղել է քաղաքական: Այնտեղ հիմնականում վրացիները կռվում էին այլ վրացիների հետ, իսկ աբխազները երկրորդական դեր ունեին: Այո, պատմությունը դաժան էր, սակայն ժամանակի ընթացքում թշնամանքը վերացել է, քանի որ չկա պատմական հիմք»,-ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի խոսքերով, վրացիները և աբխազները կկարողանան ընդհանուր լեզու գտնել, սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ռուսները փոխվեն:

Նույն շարքից