Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը վերադարձել է. ՏԱՍՍ

analitik.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա վերադարձել է Երևան: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանին:

ՏԱՍՍ-ը նաև գրում է այն մասին, որ Հայաստանում հիմա ձերբակալություններ են ընթանում Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ընդգծելով, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Սարգսյանի թիմակիցների մասով:

Հիշեցնենք, որ երեկ իրավապահները մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են հայտնաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում:

Նույն շարքից