Հասարակություն 

ՀՔԾ պետը՝ հոկտեմբերի 27-ի մասին

«Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ՀՔԾ վարույթում քրեական գործ չի քննվում»,-այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանում տեղի ունեցող բացահայտումների շրջանակներում ծառայությունը սկսի զբաղվել նաև 19 տարի առաջ կատարված սպանութունների գործով:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, Խաչատրյանը հայտարարել է, որ քննությունը գրեթե ամբողջությամբ նորից է տարվում, քանի որ եթե 0038 գաղտնի հրամանի նման փաստաթղթի վրա ուշադրություն չի դարձվել, հնարավոր է լինեն նաև այլ փաստաթղթեր, վկայություններ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն:

Նույն շարքից