Նոր մրցաշրջանում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն հանդես կգա նոր համարի խաղաշապիկով՝ 14 համարը փոխելով 7 համարի հետ, որն ազատվել է այն բանից հետո, երբ Արդա Թուրանը հեռացավ թիմից:
Նշենք, որ կատալոնական գրանդում 7 համարի խաղաշապիկով հանդես են եկել նաև Լուիշ Ֆիգուն, Ալֆոնսո Պերեսը, Խավիեր Սավյոլան, Հենրիկ Լարսոնը, Էյդուր Գուդյոնսենը, Դավիդ Վիլյան, Պեդրոնը: