Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյո՞ք այն գնահատականներին, որ 2008 թվականի մարտին Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, ասաց, որ գնահատականը տալու է դատարանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Յուրի խաչատուրովին մեր երկրի մեկ այլ ներկայացուցիչով փոխարինելուն և հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ կազմակերպության անդամ երկրները դեմ լինեն դրան՝ Տոնոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոլեգիալ, կոնսենսուսային կերպով: Թե ինչպիսին են տրամադրությունները, նախարարն ասաց, որ այս փուլում տեղյակ չէ: