Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է կալանավորված մնալ. Նիստը հետաձգվեց

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը:

Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը. «Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը ժամը 12:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

Նույն շարքից