Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդևն ամերիկացիներին զգուշացնում է այլ մեթոդներով պատասխանելու մասին

analitik.am

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետագա խստացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մեդվեդևը մասնավորապես խոսել է բանկերի գործունեությունն արգելելու հավանականության մասին՝ հայտարարելով, որ դա կլինի հավասարազոր տնտեսական պատերազմ հայտարարելուն, որին պետք է արձագանքել տնտեսական, քաղաքական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մեթոդներով, ինչը պետք է ամերիկացիները հասկանան:

«Մեր երկիրը վերջին 100 տարվա ընթացքում ապրում է մշտական պատժամիջոցների պայմաններում: Ինչո՞ւ է դա արվում: Որպեսզի Ռուսաստանին դուրս թողնեն ուժեղ մրցակիցների ցանկից»,-ասել է ՌԴ վարչապետը:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել էր Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին:

 

Նույն շարքից