Հասարակություն 

Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը հարցազրույց է տվել

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մայրը՝ 39-ամյա Աուրելիա Դունդուկը հայտնել է այն մասին, թե ինչու վերջին տարիներին չի ապրել աղջիկների հետ և ինչու է հեռացել ընտանիքից:

Միխայել Խաչատուրյանի կինը մասնավորապես նշել է, որ վերջինս ծեծել է իրեն, սպառնացել է սպանել, ինչի արդյունքում ինքն ի վերջո որոշել է հեռանալ: Կինն իր կյանքը համեմատել է գեհենի հետ՝ հայտարարելով, որ իր կյանքն ավելի վատն է եղել:

Խաչատուրյանների մայրը նաև հայտնել է, որ իր աղջիկներն իրեն չեն ասել, թե ինչ է կատարվում տանը՝ վստահ լինելով, որ ինքն ամեն ինչի պատրաստ է հանուն երեխաներին պաշտպանելու:

 

Նույն շարքից