«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան և կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարիերան կշարունակեն անգլիական «Էվերթոնում»:
Կոլումբիայի հավաքականի 23-ամյա պաշտպանի համար անգլիական ակումբը վճարել է 30,25 միլիոն եվրո՝ գումարած 1,5 միլիոն բոնուս: Իսկ ահա պորտուգալացին Անգլիա է տեղափոխվել վարձավճարով:
Ավելի վաղ «Էվերթոն» էր տեղափոխվել նաև Լյուկա Դինը: