Սոցկայքի օգտատերերը հնդիկ դերասանուհի Սարա Քհանից պահանջում են փոխել կրոնը: Իսկ պատճառն այն է, որ մուսուլման դերասանուհին համարձակվել է լողազգեստով լուսանկարներ հրապարակել Ինսթագրամում, հայտնում է Daily Mail-ը:
Օգտատերերը նշել են, որ մուսուլման կինը չպետք է նման տեսքով երևա հանրությանը, իսկ եթե Սարա Քհանը ցանկանում է այդպիսի լուսանկարներ հրապարակել, պետք է փոխի կրոնը:
Դերասանուհուն նաև սկսել են վիրավորել սոցիալական ցանցերում: