Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

analitik.am

ՀԱՊԿ անդամ երկրները հակված չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելուն այն բանից հետո, երբ ներկայիս քարտուղար Յուրի Խաչատուրովը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Ինչպես գրում է ИА REGNUM-ը՝ հղում անելով իր աղբյուրին, Հայաստանում իրավիճակը շատ արագ է փոխվում, և չկա երաշխիք, որ Խաչատուրովին փոխարինողին ևս կարճ ժամանակ անց որևէ մեղադրանք չի առաջադրվի:

Բացի Երևանից, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների մայրաքաղաքներում կարծիք կա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել Բելոռուսին, չնայած այն բանին, որ այն մինչև 2020 թվականը պատկանում է Հայաստանին: Նշվում է, որ Հայաստանի նոր թեկնածուն չի արժանանալու անդամ երկրների աջակցությանը, քանի որ, ինչպես գրում է լրատվամիջոցը, հայկական ռազբորկաներն արդեն լուրջ վնաս են հասցրել կազմակերպության իմիջին:

 

Նույն շարքից