Հասարակություն Սպորտ 

ՀԱՕԿ-ի նախագահը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

analitik.am

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

Նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի` Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ հայ մարզիկներին ուղղված շնորհավորանքներին և շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահին՝ ինչպես ըմբշամարտին, այնպես էլ մյուս մարզաձևերին մշտապես աջակցելու, մարզիկներին ոգևորելու և մարզական ձեռքբերումները գնահատելու համար:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայիերիտասարդական առաջնությունում հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ ենդարձել ազատ ոճայիններ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը,

61կգ քաշային Վազգեն Թևանյանը, 125 կգ քաշային ՀովհաննեսՄաղաքյանը և հունա-հռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային ՏիգրանՄինասյանը: Առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել ազատ ոճայիններ՝

65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշայինԱրման Անդրիասյանը, ինչպես նաև հունա-հռոմեական ըմբիշներ՝ 60կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային ՄալխասԱմոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:

Նույն շարքից