Հայաստան Քաղաքականություն 

Քննարկում ենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը. Դավիթ Խաժակյան

analitik.am

ԵԼՔ դաշինքում առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասով վերջնական որոշում դեռ չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանի խոսքերով, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» որոշի առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին, իրենք պատրաստ են դաշինք կազմել և այդպես մասնակցել ընտրություններին. «Քննարկում ենք Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Մենք չենք ցանկանում շտապեցնել մեր գործընկերներին, սակայն, քանի որ ժամանակը գնում է, և մենք չենք ցանկանում անպատրաստ մասնակցել ընտրություններին, նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»:

Նույն շարքից