Օգոստոսի 9-ին Լոնդոնի «Չելսիից» 40 միլիոն եվրոյի դիմաց «Ռեալ» տեղափոխված Տիբո Կուրտուան մեկ շարժումով իրեն դարձրել է մադրիդյան մյուս գրանդի «Ատլետիկոյի» թշնամին:
Բանն այն է, որ իր շնորհանդեսի ժամանակ բելգիացին համբուրել է խաղաշապիկին պատկերված Արքայական ակումբի լոգոն՝ հարցեր առաջացնելով սերուցքայինների ամենասկզբունքային մրցակիցներից մեկի երկրպագուների մոտ:
Հիշեցնենք, որ մինչև Լոնդոն տեղափոխվելը Կուրտուան հանդես է եկել հենց «Ատլետիկոյում», ինչը, շատերի կարծիքով, պետք է զերծ պահեր վերջինիս գոնե շնորհանդեսի ժամանակ նման քայլից: