Հասարակություն 

Գերմանիան ավելի ու ավելի շատ է ներգաղթյալներ արտաքսում

analitik.am

Գերմանիայում 2017 թվականին երկու անգամ ավելի շատ ապաստան չստացած ներգաղթյալ են արտաքսել, քան՝ երկու տարի առաջ: Մասնավորապես 2017 թվականին Գերմանիայից արտաքսվել է 7374 նման ներգաղթյալ, իսկ 2015 թվականին այդ քաղաքացիների թիվը հասնում էր 3604-ի: Այս մասին հայտնում է Neue Osnabrücker Zeitung-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Այս պահին Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներով արդեն ավելի քան 300 հազար ներգաղթյալ կա, որոնց մասով արտաքսելու որոշում է կայացվել:

Սակայն Գերմանիայում կան նաև քաղաքական գործիչներ, որոնց կարծիքով, չպետք է նման կերպ վարվել ներգաղթյալների հետ: Այդ գործիչների թվում է Ձախ կուսակցության ներկայացուցիչ Ուլլա Յելպկեն, ում խոսքերով արտաքսումը հատկապես սխալ է երեխաների և դեռաահասների մասով:

 

Նույն շարքից