Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանի և վերջինիս կողմնակիցների հայտարարություններին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշում այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում և նրա կողմնակիցների այն հայտարարություններին, որ 2008 թվականին ռազմական հեղաշրջման փորձ է եղել, ասաց, որ ճիշտ չի լինի, եթե ինքը հիմա այդ թեմայով որևէ մեկնաբանություն անի, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա. «Բայց ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնել այսօր առավոտյան: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Բերդում:

Հիշեցնենք նաև, որ այս պահին Վերաքննիչ դատարանը քննում է երկրորդ նախագահի կալանքի հարցը:

 

Նույն շարքից