Հայաստան Քաղաքականություն 

Ռուսաստանի մեր գործընկերները պետք է ադապտացվեն նոր իրավիճակին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ամեն ինչ նորմալ է: Այսօր՝ Բերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Ավելի վաղ Լավրովը, ի թիվս մի քանի հայտարարությունների, նաև նշել էր, որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում վերջիններիս գործողություններին: Նա նաև խոսել էր նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամաբ հետապնդումների մասին:

Փաշինյանը, լրագրողներին ասաց, որ բոլորը, այդ թվում նաև Ռուսաստանի մեր գործընկերները պետք է ադապտացվեն նոր իրավիճակին, որը կա Հայաստանում. «Բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին»:

 

 

Նույն շարքից