Հասարակություն 

Նախարարը Քոչարյանի մասով ՀՅԴ-ի հայտարարությունը քննարկել է դրսի դաշնակների հետ

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով ՀՅԴ-ի հայտարարությունը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկել է արևմտյան և արևելյան ափի Դաշնակցության ներկայացուցիչների հետ, և նրանք տարբեր կերպով են մեկնաբանել այն:

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը նշեց, որ դրա համար ինքը զերծ կմնա մեկնաբանություններ անելուց. «Սփյուռքում մեծ վստահություն կա թե վարչապետի, թե նոր կառավարության գործելաոճի նկատմամբ: Բացի դրանից, Սփյուռքում կա վստահություն, որ Հայաստանում քաղաքական և դատական իշխանությունները տարանջատված են, իրավական կառույցները կաշկանդվածություն չունեն, չեն ուղղորդվում քաղաքական իշխանությունների կողմից: Ես ինքս էլ սպասում եմ արդար որոշումների»:

 

Նույն շարքից