«Կախված մյուս կողմի ունեցած ելույթից, նիստը կստանա որոշակի ընթացք, որը ես կանխատեսել չեմ կարող»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե կլինի արդյո՞ք այսօր դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչը շարունակում է քննել Քոչարյանի կալանքի որոշման դեմ բողոքը:
Ալումյանի խոսքերով, հնարավոր է, որ այսօր դատավարությունն ավարտվի, սակայն ինքը կասկածում է, որ դատական ակտն այսօր կհրապարակվի:
Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ այս պահը Վերաքննիչ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք եղել է արդյո՞ք, Ալումյանն ասաց, որ չի նկատել: