Հասարակություն 

Վթար՝ Տիգրանաշենի ոլորաններում. կա տուժած /փոփոխված/

analitik.am

Օգոստոսի 10-ին, ժամը 14:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կա տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից