Միջազգային Քաղաքականություն 

Իրանի նախկին նախագահը գործող նախագահին կոչ է անում հրաժարական տալ

analitik.am

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գործող նախագահ Հասան Ռոհանիին կոչ է արել հրաժարական տալ հանուն ժողովրդի հանգստության: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Աշ-Շարկ ալ-Աուսաթ թերթին:

Նախկին նախագահը հայտարարել է, որ նախագահ Ռոհանին և Ալի ու Սադիկ Լարիջանիները, որոնցից մեկը գլխավորում է երկրի խորհրդարանը, մյուսը՝ դատական համակարգը, ինչպես նաև Թեհրանի պահպանողական բլոկները պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրավիճակի համար:

Ահմադինեժադի կարծիքով, վերջիններիս հեռանալը հանգստություն և բարգավաճում կբերի Իրանին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ահմադինեժադը ևս մեկ անգամ խոսել էր՝ քննադատելով երկրի իշխանություններին:

 

Նույն շարքից