Հասարակություն 

Մենք ձեռք մեկնող ժողովուրդ չենք, մենք ձեռք պարզող ժողովուրդ ենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է նրանցից, ովքեր դրսում են ու օգնություն են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին, սակայն նա առավել կարևորում է աշխատատեղեր ստեղծելը, քան՝ օգնություն ուղարկելը, քանի որ ավելի լավ է մարդուն օգնել գումար վաստակել, քան՝ գումար տալ:

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ոսկեպարում վարչապետը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մարդիկ չպետք է գնան արտերկիր աշխատելու, այլ պետք է մնան Հայաստանում և աշխատեն իրենց հայրենիքում:

«Մարդիկ չպետք է օգնություն խնդրեն կառավարությունից, այլ պետք է աջակցություն ակնկալեն, որ օրենսդրական այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի լիարժեք աշխատելու հնարավարոթյուն լինի: Մենք նպաստի ժողովուրդ չենք, մենք աշխատանքի և արդյունքի ժողովուրդ ենք, մենք ձեռք մեկնող ժողովուրդ չենք, մենք ձեռք պարզող ժողովուրդ ենք»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է ապրել սեփական երկրում և ծաղկեցնել այն:

Նույն շարքից