Քաղաքականություն 

Քոչարյանի կալանքի որոշման բողոքի քննումն ավարտվեց

analitik.am

Քանի դեռ չկա որոշումն ու հիմնավորումները հնարավոր չի խոսել դատարանի կողմնակալության մասին: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը քննում է երկրորդ նախագահի կալանքի որոշման բողոքը: Օրբելյանը հայտարարեց, որ դատական նիստը հարթ է ընթացել. «Եվ մեր կողմն է կարողացել ներկայացնել իր դիրքորոշումները, և վարույթ իրականացնող մարմինը»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ելույթին, որը փաստաբան Հայկ Ալումյանը փայլուն էր անվանել, Օրբելյանն ասաց, որ չի կարող հիմա այն հրապարակել, քանի որ կալանքի որոշման գաղտնիությունն է տարածվում. «Պլանավորում ենք որոշակի փուլում դիմել վարույթն իրականացնող մարմնին որոշակի փաստաթղթեր, այդ թվում նաև ելույթներից հատվածներ կամ ամբողջական ելույթներ հրապարակելու հնարավորությունը, սակայն դեռևս նման գործընթաց չկա»:

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին

Նույն շարքից