Քաղաքականություն 

Քոչարյանը շարունակում է պնդել, որ անմեղ է. Օրբելյան

analitik.am

Գործընթացում ինչ-որ սենսացիոն բաներ որպես այդպիսին չի եղել գործընթացում, ուղղակի որոշակի գործընթացների մասով տրվել են պարզաբանումներ, որոնք որոշակի լույս են սփռում որոշակի գործընթացների վրա: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նաև նշեց, որ երկրորդ նախագահը շարունակում է պնդել իր անմեղությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հիմքեր կան ակնկալելու, որ դատարանը կկայացնի որոշում, որը բխում է Քոչարյանի շահերից, Օրբելյանը հայտարարեց, որ քննիչը պետք է ապացուցի ողջամիտ կասկածի առկայությունը կոնկրետ հանցագործության մեջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրանքին:

Բացի դրանից, փաստաբանի խոսքերով, քննիչը պետք է ապացուցի, որ կան հիմքեր, որոնք հավաստում են, որ Քոչարյանը չի ցուցաբերի պատշաճ վարքագիծ. «Մեր կարծիքով ու գնահատականներով, ներկայացված փաստաթղթերը չեն ապացուցում, որ չկա պատշաճ վարքագծի խնդիր: Այսինքն, ընդամենը ենթադրել, որ նա եղել է նախագահ ու ունի ազդեցություն, բավարար չէ անձի պատշաճ վարքագիծը կասկածի տակ դնելու համար»:

Օրբելյանն ակնկալում է, որ կալանքի որոշումը պետք է վերացվի, իսկ եթե այդպես չլինի, պաշտպանական կողմը կդիմի հաջորդ ատյանին:

Նույն շարքից