Հասարակություն 

Մոսկվայում ծեծի ենթարկված «Տաքսի» ֆիլմի աստղի փաստաբանը հայ է

analitik.am

Մոսկվայի Վոյս կարաոկե ակումբում ծեծի ենթարկված «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերիի փաստաբանը հայ է, նրա անունը Նարեկ Կոստանյան է:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հայտնի դերասանը ծեծի ենթարկվեց օգոստոսի 5-ին: Նա դեմքին ուժեղ հարված է ստացել, ինչի արդյունքում կարող է կորցնել տեսողության մի մասը:

Ինչպես հայտնել է Կոստանյանը, Նասերին գտնվում է շոկային վիճակում, հիասթափված է, սակայն ընդհանուր առմամբ առողջական խնդիրներից չի բողոքում:

Հավելենք, որ ֆրանսիացին արդեն դիմել է իրավապահներին և փոխհատուցում է պահանջում:

Նույն շարքից