ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ կրկնապատկելով մաքսատուրքը թուրքական ալյումինի և պողպատի համար: Հիմա թուրքական ալյումինի համար սահմանվել է 20 տոկոս, իսկ պողպատի համար 50 տոկոս մաքսատուրք:
«Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ հիմա լավ չէն»,-նշել է Թրամփը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի վրա տնտեսական հարձակումները թուրք-ամերիկյան հարաբերություններին հուժկու հարված են հասցրել և այդ հարաբերությունները հիմա գտնվում են այնպիսի կետում, որտեղից վերադարձ չկա. «Ձեզ հետ են դոլարները, մեզ հետ՝ Ալլահը»:
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի պատճառով, ում Թուրքիայում կալանքի տակ են պահում՝ մեղադրելով ահաբեկչությանն ու ծայրահեղականությանն աջակցելու մեջ: