Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը չի կատարում իր պարտավարությունները ԵԱՏՄ-ում. Լուկաշենկոն ռուսներին բարբարոսության մեջ է մեղադրել

analitik.am

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է անբարեխիղճ մրցակցության և ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտավորությունները չկատարելու մեջ:

«Ես ցանկանում եմ պահպանել «Գոմսելմաշը»: Մեզ մոտ հիմա բարդ ժամանակներ են: Ռուսներն իրենց բարբարոսի նման են պահում մեզ հետ հարաբերություններում: Այս մասին հրապարակայնորեն եմ հայտարարում: Նրանք մեզանից այնպես են ինչ-որ բաներ պահանջում, կարծես թե մենք կախում ունենք իրենցից: Իսկ ԵԱՏՄ-ում, ուր նրանք մեզ հրավիրեցին, չեն կատարում իրենց պարտավարությունները: Նրանք անբարեխիղճ մրցակցություն են ստեղծում»,-հայտարարել է Լուկաշենկոն «Գոմսելմաշ» կատարած այցի ժամանակ:

Բելոռուսի նախագահի խոսքերով, Ռուսաստանն Արևմուտքին մեղադրում է անբարեխիղճ մրցակցության մեջ, սակայն ինքը նույնն է անում իրենց մասով: Նա նաև նշել է, որ պատրաստվում է այդ մասին խոսել ՌԴ նախագահի հետ:

 

Նույն շարքից