Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը Տավուշում խոսել է Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշում այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի մասին՝ պատասխանելով քաղաքացիների խնդրանքին, որը վերաբերում էր Ղազարյանին տուն վերադարձնելուն:

Փաշինյանը նշեց, որ իշխանությունները շատ լուրջ են վերաբերում հարցին և լրջորեն զբաղվում են Ղազարյանի խնդրով. «Եթե տեղյակ եք, վերջերս կինս՝ Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին: Ուրախ ենք, որ այդ այցելությունից հետո գոնե նամակ փոխանցվեց Կարենին, լուր եղավ, որ նա ողջ է: Ես ասեմ, որ Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի դեպքից հետո շատ հրատապ և պրոֆեսիոնալ գործողություններ իրականացրեց ՄԻԵԴ-ում և շատ կարևոր որոշում ընդունեց, ինչը պարտավորեցնում է ադրբեջանական իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը»:

Վարչապետի խոսքերով,  մնացածը բանակցությունների խնդիր է, և Հայաստանն ամեն ինչ կանի այդ խնդիրը լուծելու համար:

 

Նույն շարքից