Հայաստան Քաղաքականություն 

Եթե լեզուները պտտվում է, թող գան այստեղ կանգնեն ու խոսեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք ձեր հաշվին չի հարստանալու: Այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը երկրի բարիքները չի գողանալու:

Փաշինյանը նշեց, որ մարդկանց հրավիրում են Հայաստանում ներդրումներ անելու՝ երաշխավորելով, որ որևէ մեկը փայ չի մտնելու: Վարչապետի խոսքերով, եթե ՀՀ վարչապետը բիզնես ունենա, դա աղետ է երկրի համար, եթե վարչապետը մտածի, որ պետք է հարստանա, դա աղետ է երկրի համար. «ՀՀ վարչապետը պետք է մտածի, թե ինչ պետք է անի, որ մարդիկ հարստանան: Վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը մտածում է առավոտից երեկո և քայլեր է ձեռնարկում, թե ինչպես անի, որ դուք հարստանաք»:

«Սա թվում է, թե պարզ բան է, սակայն եթե այդքան պարզ է, թող անեին 20 և ավելի տարիների ընթացքում, ոչ թե իրենք, իրենց ախպերները, փեսեք, հորեղբայրները, պապու ախպոր բանակի ընկերները դառնային միլիոնատեր աղքատացող ժողովրդի հաշվին: Որ հիմա դրանց լեզուն պտտվում է ՀՀ-ում խոսեն, թող գան այնտեղ կանգնեն ու ժողովրդի առաջ խոսեն, թող գան»,-ասաց Փաշինյանը:

Նույն շարքից