Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան տեղեկություն չունի Նախիջևանի հատվածում մոնիթորինգ անցկացնելու մասին

analitik.am

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ ՌԴ ԱԳՆ-ն չի ստացել տեղեկություն առ այն, որ պետք է անցկացվի մոնիթորինգ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք  TACC լրատվական գործակալությունից:

«Ես նման հաղորդման հետ կապված տեղեկություններ չունեմ, կփորձեմ ճշտել»,- մասնավորապես ասել է Զախարովան, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին, թե պաշտոնական Մոսկվան ինչ վերաբերմունք ունի Երևանի կողմից Նախիջևանի հատվածում մոնիթորինգ անցկացնելու հետ կապված առաջարկի հնչեցմանը՝ հաշվի առնելով, որ Նախիջևանը ներգրավված չէ ԼՂ հակամարտության մեջ։

Նշենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ առաջարկում է մոնիթորինգ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում՝ հաշվի առնելով, տվյալ տեղամասում Ադրբեջանի զինված ուժերի նկատելի ակտիվացումը։

Նույն շարքից