Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՅԴ-ն մտածելու պատճառ ունի՞. Փաշինյանի կարճ պատասխանը՝ Դաշնակցությանը

analitik.am

«Յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը և յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին»,-Հայաստանի հյուսիսում այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է պատասխանել՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կառավարության մաս կազմող Դաշնակցության հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց հետո հանդես եկավ հայտարարությամբ, իսկ ավելի ուշ նաև միացավ ստորագրահավաքին, որին միացած պատգամավորները կոչ են անում փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ դատարանն արդե ավարտել է Քոչարյանի կալանավորման որոշման բողոքի քննումը և օգոստոսի 13-ին կհրապարակի իր որոշումը:

Նույն շարքից