Ռազմական Քաղաքականություն 

Ռուսական զենքի մատարարումների հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Դավիթ Տոնոյան

analitik.am

Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, այսօր Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ճիշտ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ՝ մանավանդ լրատվական միջոցների տարբեր հրապարակումներին, բայց կարող եմ ասել, որ այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, մենք կատարելու ենք, երկկողմանի կատարվելու են», - նշեց նախարար Տոնոյանը՝ հավելելով․ ֊ «Համենայնդեպս, մենք այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու»:

 

 

Նույն շարքից