Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իրավիճակ է փոխվել. Թրամփի և Քանյե Ուեսթի հարաբերությունները նոր մակարդակի վրա են

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին իր քաղաքականությանն աջակցելու համար և նշել է, որ Միացյալ Նահանգներում սևամորթների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է: Այս մասին նախագահը խոսել է թվիթերյան իր էջում:

«Շնորհակալ եմ Քանյե Ուեսթին իրականությունն ասելու ցանկության համար: Կա նոր հիանալի փաստ՝ մեր պատմության ընթացքում աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության ամենացածր մակարդակն է գրանցվել: Դա փոխում է իրավիճակը»,-գրել է Թրամփն իր էջում:

Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, Ուեսթը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ հայտարարելով, որ նախկինում իրեն միշտ խորհուրդ էին տալիս այդ մասին բարձրաձայն չխոսել, սակայն ինքը միշտ այդ մասին հայտարարել է և շարունակում է այդ կերպ վարվել:

 

Նույն շարքից