Բարի օր Հասարակություն 

Դատախազությունը սկսել է զբաղվել Դիմիտրովգրադի նախկին փոխքաղաքապետ Վալերի Ավանեսյանի գործով

analitik.am

Ուլյանովսկի դատախազությունը հայց է պատրաստում՝ պահանջելով Դիմիտրովգրադի քաղաքապետարանից փոխել փոխքաղաքապետ Վալերի Ավանեսյանի պաշտոնանկության պատճառը: Ավելի վաղ հայտնվել է, որ Ավանեսյանն աշխատանքից ազատվել է սեփական որոշման համաձայն, իսկ դատախազությունը պահանջում է նշել, որ Ավանեսյանը հեռացվել է վստահությունը կորցնելու պատճառով:

Ռուսաստանում դատախազությունն ինֆորմացիա ունի, որ 2017 թվականի ընթացքում Ավանեսյանը Հայաստանում պոկերի մրցաշարերի է մասնակցել, որոնցից մեկի ժամանակ երկրորդ տեղն է զբաղեցրել՝ ստանալով 3700 դոլար: Նույն 2017-ին նա մեկ այլ մրցաշարի է մասնակցել արդեն Սոչիում, որտեղ շահել է 940 դոլար: Բանն այն է, որ այս եկամուտը նա չի հայտարարագրել:

Ստուգումներից հետո չինովնիկը հրաժարական էր ներկայացրել:

 

Նույն շարքից