Հասարակություն 

Խաչատուրյանի ընկերները կարող են սպանել իրենց հորը սպանած քույրերին. Իրավապաշտպաններ

Ռուսաստանում իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայել Խաչատուրյանի ազդեցիկ ընկերները կփորձեն վրեժ լուծել վերջինիս աղջիկներից՝ սպանելով նրանց:

Վերոնշյալ պատճառներից ելնելով՝ հասարակական կազմակերպության աշխատակիցները հասել են այն բանին, որ Խաչատուրյան քույրերի անվտանգությունը մեկուսարանում ապահովվելու է տեսախցիկների օգնությամբ:

Տարբեր տեղեկություններով, Միխայել Խաչատուրյանն ազդեցիկ մարդ է եղել, ունեցել է ազդեցիկ ընկերներ, որոնք հնարավոր է կփորձեն վրեժ լուծել իրենց ընկերոջ սպանության համար:

Բացի տեսախցիկներից, որոշում է կայացվել նաև, որ քույրերը տեղավորվելու են փոքր խցերում, որտեղ լինելու է ամենաշատը 4 մարդ, որոնք ևս հատուկ են ընտրվելու:

 

Նույն շարքից