Միջազգային Քաղաքականություն 

Մարիա Զախարովան հայտնել է, թե ինչու է ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացրել

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառում, քանի որ կորցնում է հետագա զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զախարովայի խոսքերով, խնդրիը Ռուսաստանի մեջ չէ, այլ այն ռեսուրսների կորստի, որոնք օգնել են ԱՄՆ-ին դուրս գալ ճգնաժամերից:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Միացյալ Նահանգներին իրական էքսպանսիա է պետք՝ քաղաքական, ֆինանսական, տնտեսական, որը տեսնում են բոլորը:

Բացի դրանից, Զախարովան հայտնել է, որ Մոսկվան պատասխան միջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի համար:

 

Նույն շարքից