Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան կարող է նոր ընկերներ փնտրել. Էրդողանը զգուշացնում է Թրամփին

analitik.am

New York Times թերթում հեղինակային հոդվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները կարող են Թուրքիային ստիպել նոր ընկերներ և դաշնակիցներ փնտրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահը որոշում ստորագրեց թուրքական ալյումինի համար սահմանելով 20 տոկոս մաքսատուրք, իսկ պողպատի՝ 50 տոկոս:

«Այն ընթացքում, երբ չարը գործում է ամբողջ աշխարհում, տասնյակ տարիների մեր դաշնակից ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները Թուրքիայի դեմ, կարող են վնասել հենց ԱՄՆ-ի շահերն ու անվտանգությունը: Քանի դեռ ուշ չէ, Վաշինգտոնը պետք է հասկանա, որ մեր հարաբերությունները չեն կարող լինել ասիմետրիկ և համակերպվի մտքի հետ, որ Թուրքիան այլընտրանք ունի: Մենք կարող ենք ստիպված լինել նոր ընկերներ և դաշնակիցներ փնտրել»,-հայտարարել է Էրդողանը:

 

Նույն շարքից