Միջազգային Քաղաքականություն 

20 տարի անց պատմական որոշում է կայացվելու. Նազարբաև

analitik.am

Կասպիի հարցում բոլոր հարցերը համաձայնեցված են, վաղը պատմական որոշում է կայացվելու: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Վերջին 20 տարում մենք շատ բարդ բանակցություններ ենք վարել Կասպից ծովում մեր ընդհանուր աշխատանքի մասով դիրքորոշումները համապատասխանեցնելու համար: Հիմա բոլոր հարցերը համաձայնեցված են, ենթադրում եմ, որ վաղը պատմական որոշում է կայացվելու: Սա շատ կարևոր պահ է բոլորիս համար»,-նշել է Նազարբաևը:

Վաղը 5 պետությունների (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան) ղեկավարները հանդիպելու են Աքթաուում, որպեսզի ամփոփեն տարիներ ձգված բանակցությունների արդյունքները, որոնք վերաբերում են Կասպիի իրավական կարգավիճակին: Գագաթաժողովին նախորդելու է այսօր կայանալիք վերոնշյալ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը:

 

Նույն շարքից