Սպորտ Հասարակություն 

Վատ օրինակ է երեխաների համար. Կլոպը՝ Ռամոսի վարքի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը պատրաստ է ամեն ինչի հանուն հաղթանակի:

«Ինձ համար կարևոր է, թե ինչպես հաղթել: Իհարկե ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգայում և դժվար թե վերադարձնեի գավաթը, եթե իմ թիմը կոպիտ խաղար: Չեմ սպասում, որ Ռամոսը կվերադարձնի մեդալը, սակայն նա պետք է վերանայի իր վարքը:

Հնարավոր է, որ դա պատահականություն էր, սակայն Սալահը վնասվածք ստացավ գտնվելով լավագույն խաղավիճակում: Շատերը կասեն, որ նման բան լինում է: Սակայն սա վատ օրինակ է երեխաների համար»,-հայտարարել է գերմանացին:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի 2017-18 մրցաշրջանի եզրափակիչում անգլիական ակումբի առաջատար Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը Արքայական ակումբի ավագի հետ բախումից հետո: Դրվագից հետո շատերը սկսեցին պնդել, որ Ռամոսը միտումնավոր է այլ մարզաձևից հնարք կիրառել, որպեսզի եգիպտացուն շարքից դուրս բերի:

Նույն շարքից