Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:
Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին:
«Ժառանգություն»